Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» չի կարողանում հավաքել լրիվ կազմը

Սպորտ
c558fb2e595131d405df2b6bcc6d3461

Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանում:

Թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանին դեռեւս չի հաջողվում հավաքել բոլոր ֆուտբոլիստներին: Նախ, դարպասապահ Արթուր Հարությունյանը մասնակցում է Հայաստանի հավաքականի ուսհավաքին եւ իր թիմակիցներին կմիանա Դանիա - Հայաստան խաղից հետո: Կարեն Մուրադյանը, Դավիթ Հակոբյանը, Դավիթ Մարիկյանը նույնպես նոր են մեկնել Հանքավան, քանի որ նրանք մինչ այդ հրավիրվել էին Հայաստանի երիտասարդական հավաքական:

Այդ իսկ պատճառով Վարդան Բիչախչյանը առաջին ուսհավաքին ընդգրկել է «Շիրակ-2» թիմի մի քանի խաղացողների: Ինչ վերաբերում է լեգեոնականներին, ապա նրանցից միայն Սամուել Կյերեն է առաջինը միացել թիմին, իսկ մյուսները աստիճանաբար են վերադառնում իրենց երկրներից:

«Շիրակում» այժմ մարզվում է սենեգալցի 20-ամյա պաշտպան Վադե Շեյխը, որը հանդես է գալիս տեղի «Պիկինե» թիմում: Թիմ է վերադարձել նաեւ կոտդիվուարցի հարձակվող Ֆոֆանա Բեկոն, որը այս տարվա սկզբից վարձավճարով հանդես էր գալիս Իրանի «Զոբ Ահան» ակումբում:

Նշենք, որ «Շիրակը» հունիսի 11-ից ուսհավաքը կշարունակի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, իսկ ամսի 16-ին կմեկնի Թբիլիսի, որտեղ մեկ օր անց ընկերական խաղում կմրցի տեղի «Դինամոյի» հետ: