A
A
Հաղթական մեկնարկ
Հայաստանի գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանն ու Ավետիք Գրիգորյանը հաղթանակով սկսեցին ելույթները Բուլղարիայում մեկնարկած շախմատի «Ոսկե ավազներ-2013» միջազգային մրցաշարում:
Դրան մասնակցում են 222 շախմատիստ, որոնցից 46-ը գրոսմայստերներ են: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով:
Այսօր տեղի կունենան երկրորդ տուրի պարտիաները: Տիգրան Լ. Պետրոսյանը սպիտակներով կմրցի ՖԻԴԵ-ի վարպետ, հնդիկ Մհամալ Անուրագի հետ, իսկ Ավետիք Գրիգորյանի մրցակիցը կլինի վրացի միջազգային վարպետ Իվերի Չիգլաձեն: