Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանիա – Հայաստան՝ 0:4   (տեսանյութ)

Սպորտ
82c7065549139a19231772bb191adef2

Հայաստանի հավաքականը ֆուտբոլի 2014 թ աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ խաղում Կոպենհագենում պարզապես ջախջախեց Դանիայի հավաքականին:

 Խաղի հաշիվը 1-ին րոպեին բացեց Յուրա Մովսիսյանը, իսկ 19-րդ րոպեին Արազ Օզբիլիսը կրկնապատկեց այն: Ընդմիջումից հետո աչքի ընկան Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը՝ 4:0:
 
Այդպիսով, Հայաստանի հավաքականը տարավ երկրորդ հաղթանակը ընտրական փուլում, վաստակեց 6 միավոր եւ հավասարվեց Դանիայի ընտրանուն: Դա նշանակում է, որ մերոնք մնում են խաղի մեջ եւ շարունակում են պայքարել երկրորդ տեղի համար:
 
Դրա համար պարզապես հարկավոր է նույն ոճով, այսինքն, հակագրոհների տակտիկայով, պարտության մատնել Չեխիային, Դանիային եւ Բուլղարիային: Այսօրվա խաղը ցույց տվեց, որ մեր ֆուտբոլիստները ի վիճակի են դրան: