A
A
«Փյունիկը» համալրեց կազմը
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի անդամներ Աղվան եւ Վոլոդյա Պապիկյան եղբայրները վարձավճարով հանդես կգան «Փյունիկում»: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Վերջին ամիսներին Աղվան Պապիկյանը վարձավճարով հանդես էր գալիս Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմում, իսկ Վոլոդյան Ավանի ֆուտբոլի ակադեմիայում վերականգնողական կուրս էր անցնում:
Ի դեպ, հայ ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքները պատկանում են լեհական «Լոձ» ակումբին: