Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը կտեղափոխվի «Լիվերպուլ»

Սպորտ
bd15e0b61a9557baf3154b57e08fdb7d

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ ժամանակներում Դոնեցկի «Շախտյորից» կտեղափոխվի անգլիական «Լիվերպուլ»:

Russia Today սայթի լրագրողը հղում անելով ուկրաինական ակումբին մոտ գտնվող աղբյուրին, նշել է, որ ակումբներն արդեն համաձայնել են փոխհատուցման հարցում, որը կազմում է 30 մլն եվրո: Հենրիխ Մխիթարյանը առաջիկա օրերին բուժզննում կանցնի «Լիվերպուլում», որից հետո պայմանագիր կկնքի իր նոր ակումբի հետ:

Նշենք, որ մեր ֆուտբոլիստին ցանկանում էին ձեռք բերել նաեւ Դորտմունդի «Բորուսիան», Մախաչկալայի «Անժին» (առաջարկել է 35 մլն եվրո փոխհատուցում), Լոնդոնի «Տոտենհեմը», սակայն առաջինը բանակցություններ սկսել էր հենց «Լիվերպուլը»: