«Մխիթարյանը մեծ սխալ է թույլ տալիս»
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն կարծում է, որ Հենրիխ Մխիթարյանը պետք է շատ լավ մտածի այլ ակումբ տեղափոխվելուց առաջ:
«Ես առայժմ չեմ ցանկանում մեկնաբանել, կարծիք հայտնել նրա պահվածքի մասին: Դա նրա որոշումն է եւ ցանկությունը: Կարծում եմ, որ Մխիթարյանը մեծ սխալ է թույլ տալիս: «Շախտյորը» ուժեղ թիմ է եւ միշտ պայքարում է չեմպիոնության, գավաթի, չեմպիոնների լիգայի համար: Ես նրան քիչ էի փոխարինում, օգնում էի, որպեսզի լավագույն ռմբարկու դառնա:
Եթե նա տեղափոխվի այնպիսի ակումբ, որը «Շախտյորից» բարձր լինի, օրինակ, «Բավարիա», «Բարսելոնա», «Ռեալ», ապա կհասկանամ նրա ցանկությունները: Մնացածը մեր մակարդակի թիմեր են» - երեկ կայացած «Շախտյոր» - «Սպարտակ» խաղից հետո կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ռումինացի փորձառու մասնագետը:
http://video.shakhtar.com/ru/v5230