Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արազ Օզբիլիսը տեղափոխվեց Մոսկվա

Սպորտ
24ad68394ae0130f20cd04a555829139

Հայաստանի հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ելույթները կշարունակի Մոսկվայի «Սպարտակում»: Այդ մասին տեղեկացնում է ռուսական «Սպորտ Էքսպրես» օրաթերթի կայքէջը:

Ըստ լրատվամիջոցի հայազգի ֆուտբոլիստն այսօր 5 տարվա պայմանագիր է կնքել «Սպարտակի» հետ: Ըստ որոշ աղբյուրների մոսկովյան ակումբը այդ տեղափոխության համար կվճարի 6-10 մլն եվրո փոխհատուցում:

Արազ Օզբիլիսը «Կուբանում» հանդես էր գալիս 2012 թվականի ամռանից: Նա ՌԴ առաջնությունում անցկացրած 26 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ: