Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխի սուպերմրցաշարին

Սպորտ
cc3ca19d5c1a82485c55294acf9ab511

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը կմասնակցի շախմատի Ցյուրիխի թվով 3-րդ միջազգային մրցաշարին:

Կազմակերպիչներն այս անգամ հրավիրել են 6 շախմատիստ: Լեւոն Արոնյանից բացի, կմասնակցեն նաեւ աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, աշխարհի թագի հավակնորդ, նորվեգացի Մագնուս Կառլսենը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ամերիկացի Հիկարու Նակամուրան եւ աշխարհի փոխչեմպիոն, իսրայելցի Բորիս Գելֆանդը:

Մրցաշարը կկայանա 2014 թ հունվարի 29-ից մինչեւ փետրվարի 4-ը: Մասնակիցները նախ կանցկացնեն 5 դասական, ապա 5 արագ շախմատի պարտիա: Մրցաշարի հաղթող կճանաչվի նա, ով ընդհանուր հաշվարկով ավելի շատ միավոր կվաստակի:

Մրցաշարի հովանավորը ռուսաստանցի գործարար Օլեգ Սկվորցովն է, որը հենց Ցյուրիխում 2012 թվականին կազմակերպել էր Վլադիմիր Կրամնիկ - Լեւոն Արոնյան մրցամարտը: