Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2014 թ. խաղարկությունը կմեկնարկի այսօր

Սպորտ
3249ee53123b72b699998d12ed566eed

Այսօր մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի գավաթի 2014 թ. խաղարկությունը:

Առաջինը մրցասպարեզ կմտնեն Կապանի «Գանձասարը» եւ Երեւանի «Ուլիսը»: Կապանցիներն այժմ 7 միավորով ՀՀ առաջնությունում զբաղեցնում են 5-րդ տեղը, իսկ ուլիսցիները 2 միավորով գտնվում են նախավերջին` 7-րդ հորիզոնականում: Բուքմեյքերների կարծիքով այս զույգի ընդգծված ֆավորիտը «Գանձասարն» է, որի հաղթանակը գնահատում են 1,60 գործակից, իսկ «Ուլիսինը»` 5,00:

Օրվա երկրորդ խաղը տեղի կունենա Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ Մարտունիի «Ալաշկերտը» կհյուրընկալի Երեւանի «Միկային»: Ալաշկերտցիները շատ անհաջող են սկսել նոր մրցաշրջանը եւ ՀՀ առաջնությունում 15 հնարավորից վաստակել են 2 միավոր:

«Միկան», հակառակը, դեռեւս պարտություն չի կրել եւ 9 միավորով ընթանում է 2-րդ տեղում: Զարմանալի չէ, որ բուքմեյքերներն ավելի շատ հավատում են միկացիների հաղթանակին` 1,50 գործակից` «Ալաշկերտի» 5,00-ի դիմաց: