Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոկեյի լեգենդները Երեւանում

Սպորտ
29ab54dc247501d8b9bd9ade8437cf10

Ռուսատանի «Հոկեյի լեգենդներ» եւ «Գրադ» հոկեյի թիմերի վետերան հոկեյիստները այսօր ժամանեցին Երեւան:

Սեպտեմբերի 19-ին այդ թիմերը ցուցադրական հանդիպում կանցկացնեն մարզահամերգային համալիրում, որը նվիչված կլինի հոկեի հայազգի օլիմպիական չեմպիոն Գրիգոր Մկրտչյանի հիշատակին:

Ռուսական պատվիրակությունը նախ այցելեց Հաղթանակի զբոսայգի, որտեղ ծաղիկներ դրեցին Անհայտ Զինվորի հուշարձանին, ապա ծանոթացան Մատենադարանի գանձերին:

Վերջում հոկեյի կենդանի լեգենդները ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ուղեկցությամբ բարձրացան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին: