A
A
Լիլիթ Մկրտչյանը գրավեց 6-րդ տեղը
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը 6-րդ տեղը գրավեց լեհական Վրոցլավ քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում:
ՖԻԴԵ-ի ռեյտինգով մեր երկրորդ շախմատիստուհին 9 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ Թուրքիայի ներկայացուցիչ Եկատերինա Աթալիկի հետ բաժանեց 5-6-րդ տեղը, սակայն լրացուցիչ գործակիցներով ավելի ցածր հորիզոնականում հայտնվեց:
Մրցաշարը հաղթեց վրացուհի Նինո Բաթիաշվիլին, որը լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ լեհացի Յոհաննա Մայդանից: