Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժայռամագլցողը այսօր ուշագրավ ռեկորդ սահմանեց:

Սպորտ
9344c555f7e20cd165d83c6a7074d093

Ժայռամագլցող Ահարոն Խաչատրյանը շարունակում է պահպանել ընտանեկան ավանդույթները:

Այսօր նա առանց միջնորդության, այսինքն` առանց հավասարակշռության ձողի, 2,5 սանտիմետր ժապավենի վրայով առաջ եւ ետ անցավ 29 մ տարածություն: Առաջին դեպքում Ահարոն Խաչատրյանից պահանջվեց 2 րոպե 58 վայրկյան, երկրորդի ժամանակ` 4 րոպե 30 վայրկյան:

«Մարզաձեւը կոչվում է սլեքսլայն: Արդեն 1 տարի 8 ամիս պարապում եմ այս մարզաձեւով: Քանի որ եղբայրս ու քույրս տարբեր ռեկորդներ են սահմանել եւ գրանցված են Հայաստանի Դյուցազնագրքում, ես նույնպես նպատակ դրեցի որեւէ ռեկորդ սահմանել ու միանալ նրանց» - «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեց իր անդրանիկ ռեկորդը սահմանած Ահարոն Խաչատրյանը:

Ժայռամագլցողը նաեւ ասաց, որ սլեքսլայնն այնքան էլ բարդ մարզաձեւ չի, ինչպես թվում է կողքից դիտողներին:

«Եթե մարդը նորմալ քայլում է, չունի ողնաշարի եւ ոտքերի հետ կապված խնդիրներ, ապա հանգիստ կարող է զբաղվել այս մարզաձեւով: Պարզապես հարկավոր է մեծ ցանկություն եւ ժամանակ» - նշեց նոր մարզաձեւի ջատագով Ահարոն Խաչատրյանը: