Հաստատվեց «Տաթեւի» նախագիծը
Նոյեմբերի 5-ի նիստում «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատեց «Տաթեւ» վանական համալիրի պահպանական գոտու կառուցապատման սխեմայի նախագիծը:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն ընդգծեց պետության կողմից իրականացվող բազմաֆունկցիոնալ քաղաքաշինական այս ծրագրի կարեւորությունը, որը հնարավորություն կստեղծի տեղացի եւ օտարերկրյա ներդրողներին` լայնածավալ եւ հեռանկարային շինարարական ծրագրերի համար:
««Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի նախագիծը լավագույն օրինակ կարող է դառնալ պետություն-մասնավոր հատվածի գործակցության համար, կկանոնակարգի մասնավոր ներդրումային ծրագրերը` համապատասխանեցնելով պատմամշակութային հուշարձանի չափանիշներին»,- նշեց պարոն Թադեւոսյանը:
Նախագծի հեղինակները ներկայացրեցին կարգավորման գոտու նախագիծը, որով առանձնացվել են հիմնական գործառնական գոտիները:
Ազգային մրցունակության հիմնադրամի եւ «Տաթեւ» բարեգործական հիմնադրամին ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ առաջիկայում հանձնաժողովին կներկայացնեն միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը` կարգավորման այս գոտու զբոսաշրջային զարգացման միտումների Հանձնաժողովի նիստին մասնակցում էին նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունը, հայտարարելով «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի մասին, միաժամանակ սահմանեց` այդ նպատակի համար ծրագրեր իրականացնել Տաթեւ վանական համալիրի պահպանական գոտում եւ հարակից տարածքներում: «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնն ընդգրկում է «Տաթեւ» վանական համալիրը եւ հարակից` Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթեւի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի եւ Բարձրավանի գյուղական համայնքները:
Քաղաքաշինության նախարարություն