Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք մատուցեց
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:
Նոյեմբերի 11-ի առավոտյան Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Տարոն Մարգարյանը ծաղիկներ է դրել նաև Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների շիրիմներին:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Բակո Սահակյանը ընդունեց Տարոն Մարգարյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջեւ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Ստեփանակերտի կենտրոնում Ազատամարտիկների այգու հիմնման նախագծին:
Երկրի ղեկավարը կարեւորել է այս նախաձեռնության նշանակությունը` մշակութային, ճարտարապետական եւ հայրենասիրական դաստիարակության տեսանկյուններից: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Երեւանի քաղաքապետարանին այս ձեռնարկի իրականացմանն ակտիվորեն մասնակցելու համար` որակելով դա որպես համագործակցության լավագույն օրինակներից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, <<Արցախի ազատամարտիկների միություն>> հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Այս մասին հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը։