Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատում վերահաշվարկի մասին դիմում չկա

Պաշտոնական
e1abc7db35c50d2207e1a3185d31771e

Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքերում ս.թ. նոյեմբերի 10-ին կայացած համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել այսօր` մինչև ժամը 18.00-ն:

Սահմանված ժամկետում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները որևէ դիմում չենստացել:

ԿԸՀ մամուլի ծառայություն