Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով

Պաշտոնական
6dfeaba1133f3a5d73cba466a151a8d9

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով ստեղծվել է համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի բարեփոխումների հանձնաժողով:

ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված իրավաբանական կրթության և հասարակության մեջ իրավական դաստիարակության համակարգի վերակառուցմանն ուղղված միջոցառումներին:

Բարեփոխումների ռազմավարական ծրագիրը հաստատող 2012 թվականի հունիսի 30-ին արձակված ՀՀ նախագահի կարգադրության մեջ մասնավորապես նշված է, որ անհրաժեշտ է մշակել իրավաբանական կրթության բարեփոխման կառա­վա­րա­կան ծրագիր, որը կարտացոլի իրավական համաուսուցման և կրթության նպա­տակ­ների, խնդիրների, կազմակերպական ձևերի, բովանդակության և կառավար­ման հիմնահարցերի լուծմանն ուղղված խնդիրներն ու միջոցառումները, կրթության մեթոդաբանության և իրա­վա­գետ-մասնագետի պատրաստման մեթոդիկայի կատարելագործման ռազմավարությունը:

Արդարադատության ոլորտում միջին մասնագիտական իրավաբանական կրթու­թյան նախատեսումն ու զարգացումը պետական և դատական համակարգի որոշ կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից նույնպես պատշաճ ուշադրության արժանի խնդիրներ են:

ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի կազմը հաստատվել է հաշվի առնելով անդամների վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի 01/08.1/11988-13 թվակիր գրությամբ ներկայացված առաջարկները և հանձնաժողովի կազմում ընդգրկված անձանց համաձայնությունը: