Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆինանսների նախարարը մեկնում է ԱՄՆ

Պաշտոնական
b9d8d62cb6852daddb3e7eb5825be2f6

Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով նոյեմբերի 20-ին Վաշինգտոն (ԱՄՆ) կմեկնի Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ ֆինանսների նախարար, հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ Արամ Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք:


Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում են էներգետիկ անվտանգությանն ու ինտեգրմանը, ջրային ռեսուրսների կառավարմանը, հանքաարդյունաբերությանը և շրջակա միջավայրին, հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող հարցեր: Նախատեսվում է երկկողմ ձևաչափով քննարկել գնումների, քաղաքացիական ավիացիայի, դատական համակարգի բարեփոխումները, ինչպես նաև անդրադառնալ աշխատուժի զարգացման, վիզաների դյուրացման, ստանդարտների համապատասխանեցման հարցերին:

Նիստում հայկական ու ամերիկյան կողմերը կքննարկեն նաև առևտրի և ներդրումների խթանման ու բիզնես միջավայրի բարելավման հնարավոր մեխանիզմները:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին