Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաժեշտ դեսպանին Մայր Աթոռում

Հասարակություն
b69b8ff56cc046c004f534d191f3e758

Նոյեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին: Դեսպանը, ով ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում, այցելել էր Ս. Էջմիածին` ստանալու Վեհափառ Հայրապետի օրհնությունը:

Հանդիպման ժամանակ Նորին Սրբությունը առանձնահատուկ գոհունակությամբ անդրադարձավ դեսպանի Հայաստանում պաշտոնավարության շրջանում ծավալած արդյունաշատ գործունեությանը և դեսպանատան ու Մայր Աթոռի միջև ձևավորված ջերմ հարաբերություններին: Ապա Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց պրն. Սկապինիին հայ ժողովրդին մատուցած օգտաշատ ծառայությունների, ինչպես նաև Հայ Եկեղեցու նկատմամբ դրսևորած հարգանքի համար:

Իր հերթին տիար Բրունո Սկապինին իր երախտիքի խոսքը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ընդգծելով այն ջերմ վերաբերմունքը, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես դրսևորել է իր նկատմամբ:

Զրույցի ընթացքում խոսվեց նաև հայ և իտալացի ժողովուրդների ընդհանրությունների, Հայաստանի և Իտալիայի բարեկամական փոխհարաբերությունների, ինչպես նաև Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջեկեղեցական արդյունավետ համագործակցության մասին:

Մայր Աթոռ