A
A
Ակցիա՝ ընդդեմ ծխախոտի
Նոյեմբերի 21-ը աշխարհի բազմաթիվ երկրներում հայտարարված է չծխելու օր: Այսօր Հյուսիսային պողոտայի թիվ 5 շենքին հարող հրապարակում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` «Երևանն առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հանրային միջոցառում` «Ընտրիր քո ճանապարհը» կարգախոսով:
Տեղադրվել էին հատուկ դեկորացիաներով տաղավարներ, որոնք պատկերում էին կյանքը` ծխախոտի կործանարար ազդեցութան ուղեկցությամբ և առանց դրա: