A
A
Վարդան Պետրոսյանը կմնա կալանավորված
Վերաքննիչ քրեական դատարանը այսօր անփոփոխ թողեց Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը՝ կալանքը։
Մոտ 2 ժամ տեւած դռնփակ դատական նիստից դուրս գալով՝ նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել է, որ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ իրենց հիմնավորումները չեն ընդունվել։
Վերաքննիչ դատարանի բակում հավաքված քաղաքացիները «Ամոթ-ամո՜թ» վանկարկումներով են ընդունել դատարանի որոշումը։