Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բոլոր հարցերի լուծումը կախված է Սերժ Սարգսյանից»

Հասարակություն
f616fe733651bcd27113772ba962edea

Նախախոհրդարանի անդամներին այսօր Մաշտոցի պուրակում ոչ ոք չէր սպասում; Փակ Շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի համակիրները նրանց չդիմավորեցին:
Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը կարծում է. «Միգուցե ամսվա վերջ է, փողերը վերջացան, դեռ չի կանխիկացրել մեզանից գանձվող և կողոպտվող գումարները»։

Դեղին գլխարկավորները պնդում են, որ իրենց պայքարը անձնավորված չէ, նրանք պայքարում են երկիրը աճուրդից փրկելու համար։

Նախախորհրդարանի անդամները՝ «Փրկենք հուշարձանը օլիգարխից» կարգախոսի ներքո այսօր կրկին երթով շարժվեցին դեպի Փակ շուկա։ Այստեղ նրանց խորհուրդ տվեցին. «Թող գնան իրենք Արևմտյան Հայաստանի հողերը ուզեն, եկել են՝ խառնում են սաղ ժողովրդին, Նոր տար է գալիս, թող թողեն նորմալ աշխատենք»։

Նախախորհրդարանի անդամները լուրջ չեն վերաբերվում Փակ շուկայի աշխատակիցների կոչերին, քանի որ հասկանում են՝ մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում։ Ժիրայի Սեֆիլյանը վստահեցնում է՝ իրենց պայքարը չի սահմանափակվում միայն Փակ շուկայի խնդրով, շարունակվելու է. «Ոչ միայն այս ռեժիմից ազատումը, այլ նաև մեր պատկերացրած նոր որակի պետության ստեղծումը»։

Դեղին գլխարկավորներն այսօրվա իրենց բողոքի ակցիան ամփոփեցին ՀՀ գլխավոր դատախազության մոտ՝ պահանջելով փոխել դերասան Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը։ Նրանք համոզված են, որ բոլոր հարցերի լուծումը կախված է Սերժ Սարգսյանի կամքից։
«Խանական բուրգային կառավարման համակարգ է, և ոչ մեկը նման հարցերում առանց Բաղրամյան 26-ի որևէ քայլ չի կատարում»,- ասում է Վարուժան Ասատրյանը։