Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աստիճաններին պառկելու համար՝ 50.000 դրամ

Հասարակություն
900bbaf0c211fbc89109bed0875904c5

Օգոստոսի 27-ին Երեւանի Քաղաքապետարանի շենքի դիմացի աստիճանների վրա պառկելու համար քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանը կարող է տուգանվել 50.000 դրամով։

Ոստիկանությունը նրան մեղադրում է իրենց օրինական պահանջներին չենթարկվելու համար։ Մինչդեռ Վահագն Մինասյանը չենթարկվելու իր պատճառներն ունի։

«Աստիճանահարթակին էինք քնել, որպեսզի տեսախցիկների առաջ լինեինք, որպեսզի հանցագործներին բացահայտելը հեշտ լիներ։ Նախորդ օրերին բազմաթիվ միջադեպեր էին եղել մեր անվտանգության հետ կապված»,- «Ա1+»-ին ասաց Վահագն Մինասյանը։
Ակտիվիստի խոսքերով՝ ոստիկանները, սակայն որեւէ իրավական հիմք չեն ներկայացրել, թե ինչու պետք է աստիճանավանդակներից դուրս գան։

Երեւանի քաղաքապետարանի դիմաց ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար Վահագն Մինասյանի դեմ արդեն 10 գործ է ընդունվել Վարչական դատարանի վարույթ եւ եւս 8 գործ էլ ընթացքի մեջ է։

Սակայն որեւէ տուգանք Վահագն Մինասյանը չի պատրաստվում վճարել եւ ներպետական ատյանները սպառելուց հետո պատրաստ է դիմել ընդհուպ մինչեւ Եվրոպական դատարան։ «Մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է, երբ սահմանափակվում է նրա ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ առանց որեւէ օրինական հիմքի»,- եզրափակեց Վահագն Մինասյանը։