Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես էլ եմ վերջ ի վերջո մարդ». Հենրիկ Նավասարդյան

Հասարակություն
627c063dda8115f2c5005f950e707781

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը երեկ ներկա էր Պլասիդո Դոմինգո-կրտսերի համերգին, որը տեղի ունեցավ Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Պարզվում է` պարոն Նավասարդյանը դասական երաժշտության սիրահար է։

«Ա1+»-ին նա տեղեկացրեց, որ երաժշտության հանդեպ անտարբեր չէր դեռ ուսանողական տարիներից. «Ես էլ եմ վերջ ի վերջո մարդ, քաղաքացի: Սիրում եմ ոչ միայն Դոմինգոյի, այլ նաև հատկապես ուսանողական տարիներին էստրադային մի համերգ չի եղել, որ ես բաց թողնեմ իմ ընկերների հետ միասին: Այսօր էլ ուզում եմ վայելել այս հաճույքը»:
Իսկ տրանսպորտի սակագնի շուրջ ստեղծված իրավիճակի և Երևանում առկա տրանսպորտային խնդիրներից պարոն Նավասարդյանը խոսելու ցանկություն չուներ. «Թույլ տվեք` ես իմ համերգը վայելեմ: Ես էդ մասին չեմ ուզում խոսել»,- ասաց նա: