Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաշաթաղը ջուր ու ճանապարհ չունի

Հասարակություն
caa9e60a46f73a0f1790486f4cbc3948

Հարություն Շառաչյանը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Արծվաշենի առաջին գյուղապետն է; Այստեղ ոտք է դրել 14 տարի առաջ եւ մշտական բնակություն հաստատել:
Ինչպես գյուղապետ եղած ժամանակ, այնպես էլ այսօր պնդում է՝ 40 գյուղերից կազմված շրջանի ամենաառաջնային խնդիրը շուկայի բացակայություն է։

Գյուղապետն այս փաստը ցավով է նշում, որովհետեւ Քաշաթաղը բերրի հող ունի. այստեղ աճում է ամեն ինչ՝ հացահատիկից մինչև ցանկացած միրգ։
Քաշաթաղի շրջանում հողագործությունը զարգացնելու համար Հարություն Շառաչյանը ոչ պակաս կարեւոր է համարում ճանապարհների վիճակը. «Շատ ժամանակ, որ բերքը պետք է մենք տանենք, բերքը մնում է՝ չենք տանում ճանապարհների պատճառով»։

Փոխարենը Հարություն Շառաչյանը մեծ ուրախությամբ նշեց, որ 2005 թվականից հետո Քաշաթաղի գյուղերը վերջապես էլեկտրաէներգիա են ստացել։ Շրջանը նաեւ տարբեր մասնագետների կարիք ունի։ Օրինակ՝ Մխանց գյուղի 14 տարվա բնակիչ բուժքույրը՝ Սոնա Հովհաննիսյանը, միաժամանակ մի քանի համայնքների է սպասարկում։ Նրան նույնպես մտահոգում է ճանապարհների քարուքանդ վիճակը, որը հնարավորություն չի տալիս հիվանդներին տեղափոխել. «Նորմալ մարդը մինչև հասնում է Գորիս, արդեն ի վիճակի չի, ինչ մնաց հիվանդին տանենք, տեղափոխենք կամ օգնություն ցույց տանք»։
Որպես մանկավարժ Քաշաթաղ հրավիրված Վարիետան ամենից շատ նեղվում է ջրագծերի բացակայությունից։

Քաշաթաղի բնակիչները իշխանություններին կոչ են անում բարելավել շրջանի վիճակը՝ վստահեցնելով, որ այն կտրուկ կնպաստի բնակչության թվի ավելացմանը։