Միրաբել քույրերի եւ սպանված մյուս կանանց հիշատակին
Նոյեմբերի 25 -ը Կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օրն է։ Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը տեղի է ունենում «Ընդդեմ գենդերային բռնության» ակտիվության 16-օրյակը` ի հիշատակ 1960 թ. նոյեմբերի 25-ին Դոմինիկյան Հանրապետությունում սպանված քաղաքական ակտիվիստներ Միրաբել քույրերի և 1948 թ. դեկտեմբերի 10-ին Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի ընդունման:
Աշխարհում տարեցտարի ավելի մեծ թափ հավաքող «Ընդդեմ գենդերային բռնության» ակտիվության 16-օրյակ քարոզարշավի շրջանակներում Հայաստանում ևս կանցկացվեն տարբեր միջոցառումներ:
Այս տարի Կանանց Իրավունքների Կենտրոնը հերթական անգամ մեկնարկում է 16-օրյակին նվիրված իր միջոցառումների շարքը: Մասնավորապես մի շարք միջոցառումներ են նախատեսված՝ նոյեմբերի 25-ին` մամլո ասուլիս ԿԻԿ-ի «Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» Ցանցի մասնակցությամբ, դեկտեմբերի 6-ին` Սպիտակ ժապավենի քարոզարշավ` ի հիշատակ Մոնրեալում սպանդի տարելիցի, և դեկտեմբերի 10-ին` «Ոչ ընտանեկան բռնությանը» ֆիլմի ցուցադրություն: