Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եւվս մեկ հոգի կտեղափոխվի հոգեբուժարան

Հասարակություն
585c60ac9bc0ff7570ad21273b6fa98d

Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ որոշում է կայացրել Նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Անուշավան Գրիգորյանին Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց տեղափոխելու մասին, որտեղ վերջինս կենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության։ Դատարանն իր որոշման մեջ Անուշավանի՝ հիվանդանոցում պահելու կոնկրետ ժամկետներ չի նշել։

Նրա շահերը ներկայացնող հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ որոշման մեջ ժամկետների նշված չեն և ըստ որոշման տրամաբանության՝ Անուշավանը Նուբարաշենում կմնա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է դատահոգեբուժական փորձաքննություն իրականացնելու համար։

Հանրային պաշտպանը նաև նշեց, որ դատական նիստին ներկայացրել է Անուշավան Գրիգորյանի հոգեկան առողջության վերաբերյալ փաստաթղթեր։ Այսպես, երկու անչափահաս երեխաների հայր, 33 ամյա Անուշավան Գրիգորյանը ունեցել է հոգեկան առողջության խնդիրներ, որոնք ի հայտ են եկել զինվորական ծառայության ընթացքում։ Ապա նա բուժումներ է ստացել Երևանի տարբեր հիվանդանոցներում։ «Փորձաքննությունը պիտի հաստատի, արդյոք իմ պաշտպանյալն անմեղսունակ է», - փաստաբանը գտնում է, որ փորձաքննության անցկացման համար մեկ ամիսը բավարար ժամկետ է։

Շարունակությունն այստեղ