Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու կանգառներ չկան

Հասարակություն
41a4567d01951dc91b72ab39d96a491c

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը պատասխանել է մեր՝ ֆեյսբուքում բարձրացված հարցմանը, թե ինչու մայրաքաղաքի շատ փողոցներում հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառներն իսպառ բացակայում են, ինչը հղի է վթարային իրավիճակներով։ Օրինակ, ամբողջ Հրաչյա Քոչար փողոցի վրա ընդամենը 2 կանգառ է. մի հատ «Բարեկամություն» մետրոյի մոտ՝ մի կողմից, մի հատ էլ «Սթարի» մոտ՝ մյուս կողմից։

Հենրիկ Նավասարդյանը նշում է. «2010թ.-ին տրանսպորտի վարչության կողմից գույքագրվել են մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի առկա, բացակայող (անհրաժեշտ) կանգառները , որի արդյունքում Երևանի քաղաքապետի որոշումներով սահմանվել են նոր հասարակական տրանսպորտի կանգառներ, այդ թվում Ձեր կողմից նշված փողոցում և դրանք ուղարկվել են ՀՀ ճանապարհային ոստիկանությանը՝ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով կահավորելու համար։ Դրանց մի մասը արդեն կահավորված է, իսկ մյուս մասը դեռևս կահավորված չէ։ Վերջին գույքագրման աշխատանքները մոտ օրերս կավարտվեն և կան դեռևս՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից չկահավորված հասարակական տրանսպորտի կանգառներ, ինչից ելնելով համապատասխան գրություն է նախապատրաստվում ուղարկել ՀՀ ճանապարհային ոստիկանությանը, չկահավորված կանգառների կահավորման աշխատանքները ավարտելու համար»։