Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկար են փնտրել ծտին, բայց գտել են

Հասարակություն
dd990ce75e092fe33e6856f7bb37350d

Նոյեմբերի 23-ին, Նարեկացի արվեստի միությունում կկայանա Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթի հիման վրա նկարահանված անիմացիոն ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմի ռեժիսորը և սցենարի համահեղինակը Մայդա Շանդեզ Ավագյանն է:
Ֆիլմի նկարահանման գաղափարը ծնվել է դեռևս անցյալ տարի, երբ նոյեմբերին մեկնել է Շուշի և սկսել երեխաների հետ տիկնիկներ պատրաստել` օգտագործելով հայկական մանրանկարչության տարբեր նմուշներ:


Մայդա Շանդեզ Ավագյանը կամավոր է Ֆրանսիայից, նա մասնագիտությամբ բեմանկարչուհի է և երկար ամիսներ աշխատել է «Նարեկացի» արվեստի միության երեխաների հետ:
Աշխատանքն արվել է «Նարեկացի» արվեստի միության ֆիլմերի պատասխանատու Արևիկ Ավանեսյանի հետ, ով նաև սցենարի համահեղինակն է:

Նկարահանումը նույնպես տեղի է ունեցել ՆԱՄ Շուշիի կենտրոնում լուսանկարիչ Արևիկ Դանիելյանի ստեղծագործ ձեռքի շնորհիվ: Այնուհետև մոնտաժային աշխատանքները կատարվել են ՆԱՄ Երևանի կետրոնում, ձայնագրման ստուդիայում` Արմեն Եգանյանի շնորհիվ և պատկերային մոնտաժը` Գայանե Խաչատրյանի միջոցով:

Ֆիլմում օգտագործվել է Արտո Թունջբոյաջյանի երաժշտությունները, որոնք երաժիշտ-երգահանը սիրով տրամադրել է ՆԱՄ կենտրոնին: Հեքիաթասացի ձայնը կարդում է ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Կարեն Ջանգիրովը, իսկ Ծտի ձայնը երկար փնտրտուքներից հետո մարմնավորել է 5 տարեկան Ավետիս Իսկենյանը:

Պրեմիերային ներկայացնում ենք մուլտֆիլմի հայերեն տարբերակը, նախատեսվում է այն թարգմանել անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով, որի համար դեռևս բավարար չեն ֆինանսական միջոցները:
Միջոցառմանը ներկա են լինելու նաև ՆԱՄ Շուշիի կենտրոնի թատերական խմբակի սաները, ովքեր կներկայանան թումանյանական մի փոքրիկ ներկայացմամբ:

Այս մասին հայտնում «Նարեկացի»միությունը։