Ռադիոակտիվ ուրան էին ուզում իրացնել
Վրաստանում գերհարստացված ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ իրացնելու փորձի դեպքի առթիվ աղմկահարույց գործի անջատված մասը՝ հերթական մեղադրյալի մասով, արդեն դատարանում է:
Երևանի 62-ամյա բնակիչ Հրանտ Օհանյանին առաջադրված մեղադրանքի համաձայն` 2010թ. մարտի սկզբներին նա իր ծանոթ Սումբատ Տոնոյանից ստացել է առաջարկ` Վրաստանում գերհարստացված ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ իրացնելու և այդ նպատակով ՀՀ քաղաքացի Գարիկ Դադայանի միջոցով այն հայթայթելու ու Վրաստանի պատվիրատուներին մատակարարելու վերաբերյալ:
Ըստ մեղադրական եզրակացության` այդ նպատակով Հ.Օհանյանը հեռախոսազանգով կապվել և պայմանավորվածություն է ձեռք բերել այդ ժամանակ ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող Գարիկ Դադայանի հետ, որի նպատակով, վերջինիս պահանջով, Սումբատ Տոնոյանի անունից բանկային փոխանցումով Գարիկ Դադայանին ուղարկել է 1000 ԱՄՆ դոլար գումար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում