Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիմավորենք մեր հերոսներին

Հասարակություն
17cdf013704f908e7a01f1e65b1d5615

Այսօր, նոյեմբերի 25-ին ժամը 20:20 վայրեջք կատարող Մոսկվա-Երևան թիվ 1862 չվերթի ինքնաթիռը հայրենիք կբերի նաև Հայաստանի սամբոյի ազգային հավաքականի անդամներին, ովքեր պատվով ներկայացրեցին Հայաստանը Սանկտ պետերբուրգում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնությունում և նվաճեցին 5 մեդալ:

Պատվավոր երրորդ տեղն են գրավել Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Սոսե Բալասանյանը` 52կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ և Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ:

Իսկ 82 կգ քաշային կարգում հանդես եկող, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը կրկնեց 2010թ.արդյունքը և գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը ևս մեկ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Հայաստանի հավաքականի օգտին հաշվարկային միավորներ բերեց նաև Բանակի կենտրոնական մարզական ակումբը ներկայացնող Արեն Անտոնյանը՝ 57 կգ քաշայինների մրցապայքարում՝ գրավելով 5-րդ տեղը:

«Զվարթնոց» օդանավակայանում միասին դիմավորենք մեր մարզիկներին:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա