Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուսուցիչը պետք է հոգեթերապեւտ լինի»

Հասարակություն
024d653b407c536a8a35bd85359e7af8

Շատ ծնողների կողմից հաղթահարվել է այն կարծրատիպը, որ առողջ երեխաների կողքին չպետք է սովորեն թույլ զարգացած երեխաները։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Այգ» հոգեբանական կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբան Ռուբեն Պողոսյանը։

«Երեխաները ոչ թե պետք է մեկուսացվեն, այլ ինտեգրվեն կյանքին»,- նշեց նա։

Պարոն Պողոսյանի խոսքերով՝ ծնողները նկատում են, որ այդպիսի խնդիրներ ունեցող երեխաները կարող են շատ բարի լինել, շատ ընկերասեր են, թեեւ ունեն այլ բնույթի խնդիրներ։

Դառնալով հնարավոր խնդիրներին՝ բանախոսը նկատեց, որ երեխաները կարող են սթրեսներ ունենալ ուսուցչի վերաբերմունքից, առարկան յուրացնելուց, իրեն մեկուսացված զգալուց, մեկ ուրիշ երեխայի ահաբեկությունից, իր կարևորությունը չզգալուց և այլն: Իսկ այդ ամենը գալիս է ուսուցչի վերաբերմունքից և պատրաստվածությունից: Հոգեբանը նաեւ նշեց, որ ուսուցիչը պետք է հոգեթերապեւտ լինի։