Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանը «Դատապարտյալների հիվանդանոց»-ում է

Հասարակություն
a41072e05116c36546c965bebda1b23f

Դերասան Վարդան Պետրոսյանը դեռ բուժման կարիք ունի։

«Վիճակը այդքան էլ վատ չէ, բայց ցանկալի կլիներ՝ բուժումը շարունակվեր քաղաքացիական հիվանդանոցում»,- «Դատապարտյալների հիվանդանոց»-ում իր պաշտպանյալի հետ հանդիպելուց հետո «Ա1+»-ին հայտնեց պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։

Դեռ 4 օր առաջ Վարդան Պետրոսյանը «Քանկոր» սրտաբանական կլինիկայից կրկին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Երեւան- Եղվարդ ավտոճանապարհին ավտովթար էր տեղի ունեցել՝ երկու մահվան ելքով։ Նոյեմբերի 6-ին ոստիկանության նախաքննական մարմինը դերասանին ձերբակալելու որոշում էր կայացրել։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր միջնորդությունը։

Վերաքննիչ դատարանը եւս անփոփոխ էր թողել Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու վերաբերյալ առաջին ատյանի որոշումը եւ հաշվի չէր առել շուրջ 10.000 մարդու երաշխավորագիրը՝ սիրված դերասանի համար։

Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում տուժող կողմի հետ ցանկանում են քննարկել ավտովթարի մեխանիզմները, որպեսզի հետագա գործողություններն ավելի հեշտ լինեն։