Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստրասբուրգում իշխանությունները հրաշք են խոստանում

Հասարակություն
443f677d1cf65d7c9fc39cc25f26a18f

444 -րդ անգամ Ստրասբուրգը պատրաստվում է դառնալ Սուրբ ծննդյան՝ Նոելի մայրաքաղաք: Եվրոպական հեղինակավոր կառույցներով հայտնի Ստրասբուրգը չի մոռանում ալզասյան ավանդույթները, եւ ինչպես առաջին անգամ եղել է 1570 թվականին, այս տարի եւս բացվելու են Սուրբ ծննդյան հայտնի շուկաները:


Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 31-ը Ստրասբուրգում գործելու է ինը շուկա: Թեեւ Ֆրանսիայի գրեթե բոլոր քաղաքներում բացվում են Սուրբ ծննդյան շուկաներ, սակայն Ստրասբուրգինը տարբերում է իր բազմազանությամբ եւ ճոխությամբ, եւ երկրի տարբեր անկյուններից գալիս են այստեղ՝ տոնական առեւտուր անելու: Ընդունված է այստեղից գնել անգամ եղեւնին:
Քիչ չեն նաեւ նրանք, ովքեր գերադասում են հենց Ստրաստբուրգում տոնել Սուրբ Ծնունդնն ու Ամանորը, քանի որ քաղաքն առանձնակի շուքով է զարդարվում՝ իրավամբ կրելով Սուրբ ծննդի մայրաքաղաք տիտղոսը:


Ստրասբուրգի տոնական լույսերը դեռ չեն վառվել: Քաղաքի տարբեր հրապարակներում իրականացվում են ձեւավորման աշխատանքներ:


Գլխավոր տոնածառը տեղադրվում է Կլեբերի հրապարակում; Թե վերջնական ինչ տեսք կունենա, պարզ կլինի երկու օրից: Գլխավոր տոնածառին հարակից տարածքը շինհրապարակ է հիշեցնում,որտեղ ջանասիրաբար աշխատում են վարպետները:


Ստրասբուրգի տարբեր փողոցներում, խանութների առաջ արդեն հայտնվել են տոնածառներ: Շենքերի մեծ մասը զարդարված են արդեն, եւ ամեն մեկը՝ յուրովի: Ստրասբուրգի տաճարի՝ Կատեդրալի հարեւանությամբ գտնվող շենքերից մեկը մեծ արջուկներով է զարդարվել:
Ստրասբուրգի քաղաքապետարանը նոյեմբերի 29-ից սկսած մինչեւ Նոր տարի խոստանում է լույսերի աննախադեպ շոու՝ «Սուրբ ծնունդը... հրաշքների աշխարհում» խորագրով՝ ամեն երեկո՝ ժամը 17-ից 21-ը յուրաքանչյուր կես ժամ մեկ:
Գլխավոր տոնածառը եւ քաղաքի գլխավոր փողոցները ձեւավորելու է Անտունետ Պֆլիմլինը; Վերջին տասնհինգ տարիներին Ստրասբուրգի Մայր տոնածառի ձեւավորումը հենց նրա է վստահվում; Տիկին Անտոնիետը եղեւնիներ զարդարելու քսան տարվա փորձ ունի, նույնիսկ դրա համար ոսկե մեդալի է արժանացել այս տարի Արվեստի եւ ժողովրդական ավանդույթների ինստիտուտի կողմից:
Ստրասբուրգի տոնածառը կունենա 28-30 մետր բարձրություն:
Նոյեմբերի 4-ին բերված ծառը ամուր ամրացված է հողին՝ մոտ երկու մետր խորությամբ փոսում:
125 հախճապակե գնդերն, ինչպես միշտ, կզարդարեն Ստրասբուրգի գլխավոր տոնածառը:


Սուրբ ծննդյան նվերներ գնալու համար ստրասբուրգցիները սպասում են նոյեմբերի 29-ին,որտեղ կկարողանան ձեռք բերել եզակի ապրանքներ: Բայց խանութներում արդեն վաճառվում են կոնֆետներ, խաղալիքներ, նույնիսկ պարֆյում, որն արտադրված է հենց այս Նոր տարվա համար: