Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրազիլիա գնալիս իսկապես խնդիր է առաջացել

Հասարակություն
e2f3d5d61574864a06a3f248b7cd6831

Հայաստանի մարզական պատվիրակությունը մեկնել է Բրազիլիա այսօր առավոտյան` մասնակցելու դպրոցականների համաշխարհային օլիմպիական խաղերին. այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը։

Մամուլում այսօր լուրեր էին տարածվել, թե օդանավակայանում Հայաստանի մարզական պատվիրակությունը պարզել է, թե մարզիկները, մարզիչները, պատվիրակության ղեկավարները օդանավի տոմս չունեն: Նաեւ՝ թե իբր ավիատոմսերի գնման մրցույթը շահել է մի նորահայտ կազմակերպություն, որը ակնհայտ կեղծ հայտ է ներկայացրել` կասկածելի էժան գներ առաջարկելով Երևան-Բրազիլիա չվերթի համար, իսկ օդանավակայանում մարդիկ իմացել են, որ իրենց տոմսերը կեղծ են ու իրենք չեն կարող մեկնել։ Գործարքի գումարը կազմել է շուրջ 15 միլիոն դրամ։

Արա Մեհրաբյանը չհերքեց, որ տոմսերում անճշտություններ եղել են։ Սակայն հավելեց, որ ամեն ինչ այս պահին հարթվել է։ Պատվիրակությունը պետք է մեկներ նոյեմբերի 26-ին, սակայն մեկնել է միայն այսօր առավոտյան. «Պատվիրակությունը դեռ չի հասել տեղ, քանի որ մեկնել է Երեւան-Մոսկվա, Մոսկվա - Փարիզ, Փարիզ- Սան Պաուլո, Սան Պաուլո- Բրազիլիա չվերթերով, վաղը նրանք կհասնեն եւ 16.00 -ին կմասնակցեն ընդհանուր շքերթին»։

Արա Մեհրաբյանն անդրադառնալով տոմսերին ասաց նաեւ, որ դրանք գնել է դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան։ Իսկ անճշտության համար հավելեց, որ այս տարբերակը ավելի լավ է, քանի որ, եթե պատվիրակությունը մեկներ երեկ, ապա նրանք պետք է 14 ժամ սպասեին Դուբայում՝ թռիչքը շարունակելու համար։