Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանացիները՝ Մայր Աթոռում

Հասարակություն
6c52c93a8649d7a86faa98e74a9c2d42

Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է իսպանացի կաթոլիկ ուխտավորների` ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանի:

Հանդիպման սկզբում տիկին Ադամյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է հյուրերին և նրանց այցելության նպատակը, այն է` խորապես ճանաչել Հայաստանը որպես հարուստ մշակույթ ունեցող հնագույն քրիստոնյա երկիր:

Ողջունելով ուխտավորների այցը համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը նրանց ներկայացրել է Հայ Եկեղեցու պատմությունը:

Անդրադառնալով հայ ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցու ունեցած առանձնահատուկ դերակատարությանը, Մայր Աթոռի քարոզչական գործունեությանն ու հոգևոր-կրթական աշխատանքներին` Վեհափառ Հայրապետը ընդգծել է Եկեղեցու առաքելության կարևորությունը հատկապես բազում մարտահրավերներով լի ներկա ժամանակաշրջանում:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների հարաբերություններին, հասարակության հոգևոր կյանքին ու Հայոց ցեղասպանության ճամաչման և դատապարտման գործընթացին:

Մայր Աթոռ