Մի շարք դեղերի գրանցում անվավեր է ճանաչվել
Հիմք ընդունելով ԱստրաԶենեկա ՈՒԿ Լիմիտեդ (Միացյալ Թագավորություն) ընկերության վրացական ներկայացուցչության գրությունը` մարկետինգային նկատառումներից ելնելով Հայաստանում մի շարք դեղերի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ, ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի նոյեմբերի 15-ի նիստի թիվ 065 արձանագրությունը` ՀՀ առողջապահության նախարարի նոյեմբերի 25-ի 3061-Ա հրամանով անվավեր է ճանաչվել հետևյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում.
1. Դիպրիվան, պրոպոֆոլ, կիթ ն/ե ներարկման, 10մգ/մլ; (5) ամպուլներ 20մլ, արտադրող՝ ԱստրաԶենեկա ՈւԿ Լիմիտեդ, Միացյալ Թագավորություն (դեղաձևն արտադրող` Կորդեն Ֆարմա Ս.պ.Ա., Իտալիա), գրանցման հավաստագիր N9218/1, ուժի մեջ է մինչև 29.12.2014թ.,
2. Նեքսիում 20մգ, էզոմեպրազոլ (էզոմեպրազոլ մագնեզիումի տրիհիդրատ), դեղահատեր թաղանթապատ, 20մգ; (14/2x7/) բլիստերում, արտադրող՝ ԱստրաԶենեկա ԱԲ, Շվեդիա, գրանցման հավաստագիր N 9135/1, ուժի մեջ է մինչև 07.12.2014թ.,
3. Նեքսիում 40մգ, էզոմեպրազոլ (էզոմեպրազոլ մագնեզիումի տրիհիդրատ), դեղահատեր թաղանթապատ, 40մգ; (14/2x7/) բլիստերում, արտադրող՝ ԱստրաԶենեկա ԱԲ, Շվեդիա, գրանցման հավաստագիր N 10908, ուժի մեջ է մինչև 26.09.2016,
4. Նեքսիում 40մգ, էզոմեպրազոլ (էզոմեպրազոլ նատրիում), դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի, 40մգ; (10) ապակե սրվակներ, արտադրող՝ ԱստրաԶենեկա ԱԲ, Շվեդիա, գրանցման հավաստագիր N 10631, ուժի մեջ է մինչև 07.06.2016թ.,
5. Արիմիդեքս, անաստրոզոլ, դեղահատեր թաղանթապատ, 1մգ; (28/2x14/) բլիստերում, արտադրող՝ ԱստրաԶենեկա Ֆարմասյուտիկալս ԼՊ, ԱՄՆ` ԱստրաԶենեկա ՈւԿ Լիմիտեդի համար (Միացյալ Թագավորություն), գրանցման հավաստագիր N 9117, ուժի մեջ է մինչև 07.12.2014թ.,
Ցանկն ամբողջությամբ՝ այստեղ