Կառավարությունը 12մլն տրամադրեց հեռուստախաղին (տեսանյութ)
12 մլն դրամ: Այսքան գումար կառավարությունը բյուջեից կտրամադրի «Ինչ: Որտեղ: Երբ» հեռուստանախագծի՝ արտոնագրի ևս մեկ տարի ժամկետով երկարաձգմանը: Նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց, թե երբ կհեռարձակվի հաղորդաշարը, որին ի պատասխան արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կատակեց. «Տոներից հետո, որ հնարավորինս քիչ մարդ նայի»:
Իսկ նիստից հետո լրագրողները հարց բարձրացրեցին, թե ինչքանով էր արդյունավետ նման գումար տրամադրել ռուսալեզու հեռուստախաղին, որին ի պատասխան Կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանն ասաց, որ ծրագիրը նաև ունի կրթական նշանակություն, խրախուսում է ընթերցանությունը և զարգացնում երեխաների մտահորիզոնը: Նա նաև խորը համոզմունք ունի, որ դրա անհրաժեշտությունը «բխում է Հայաստանում ինտելեկտուալ շարժման զարգացման պահանջներից»: