Բրազիլիայի տոմսերի հարցով՝ քրգործ
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 25-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի ընկերության տնօրենից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի սկզբին Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն ուղևորվելու 18 տոմս ձեռք բերելու համար, Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 7 հասցեում ավիատոմսերի վաճառքով զբաղվող Վիկտորյա Մ.-ին փոխանցել է մոտ 12.000.000 դրամ, սակայն վերջինս տոմսեր վաճառող ընկերությանը վճարել է 3.200.000 դրամը, իսկ մնացած գումարը` յուրացրել:
Փաստի առթիվ 26.11.2013 թ. Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Վիկտորյա Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Հ. Գ.
Հիշեցնենք, խոսքը վերաբերում է Հայաստանի մարզական պատվիրակության այցին Բրազիլիա։ Մամուլում լուրեր էին տարածվել, թե օդանավակայանում Հայաստանի մարզական պատվիրակությունը պարզել է, թե մարզիկները, մարզիչները, պատվիրակության ղեկավարները օդանավի տոմս չունեն:
«Ա1+»-ի հետ զրույցում դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը չէր հերքել, որ տոմսերում անճշտություններ եղել են։ Սակայն ասել էր, որ ամեն ինչ հարթվել է։
http://www.a1plus.am/am/social/2013/11/27/brazil-sport