Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղից 300 հոգի արդեն դրսում է (տեսանյութ)

Հասարակություն
ed46646ebea42b57a92350f58f5f9628

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ապրուստի միջոցը 450 հեկտար պտղատու այգիներն են: Սակայն գյուղացիները չեն կարողանում իրացնել իրենց բերքը, ինչն էլ բնակիչներին ստիպում է գնալ արտագնա աշխատանքի: Գյուղի բնակիչ Ալեքսան Ալեքսանյանը պատմեց. «Ժողովուրդը ոնց չթողի էթա, էս տարի 10 տոկոս բերքա տվել»:

Թեև Կարբին հողագործության համար հարմար տարածաշրջան է, միևնույն է, գյուղացիները չեն կարողանում իրենց բերքից օգուտ ստանալ. «Եթե 10 տոննա ունենաս խնձոր, դա դու տուժած ես դուրս գալիս, օգուտ հեչ չի մնում, 10 տոննայից ավել նոր քո ծախսերը դուրս է գալիս»,- ասում է այգեգործ Ռազմիկ Եղիազարյանը: Կարբեցի Հենրիկ Հարությունյանը կարծում է, որ գյուղացին բերքից շահույթ չի ստանում, քանի որ գյուղում չկա հակակարկտաային կայան. «Մշակում են ժողովուրդը, տանջվում են, տրորվում են, բայց գալիս ա կարկուտը, գալիս, խփում- տանում ա»:

Այս պահին Կարբեցիներին մտահոգում է մոտալուտ ձմեռը, քանի որ գազի թանկացման պատճառով մարդիկ սկսել են վառելանյութ հայթայթել. «Պրոբլեմը նրանում է կայանում, որ գազը թանկ ա, փայտը մեզ վրա ավելի էժան է նստում »,-հավելեց Հենրիկ Հարությունյանը
Կարբիի բնակիչները հիշեցնում են, որ իրենք ունեն նաև խնդիր կոյուղիների հետ. գյուղում կոյուղի միայն դպրոցն և գյուղապետարանն ունի: Մայրաքաղաքին շատ մոտ գտնվող Կարբիում բացակայում է նաև աղբահանությունը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում