Նավթ չունենք, խաղ է՞լ չունենանք
Aravot.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ, «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի վարող Կարեն Քոչարյանը անդրադարձավ պետբյուջեից «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին հատկացված 12 մլն դրամին, որը քննադատությունների տեղիք տվեց, որոշ մարդիկ կարծիք հայտնեցին, թե ափսոս էր այդ գումարն, ու այն կարելի էր ավելի նպատակային ծախսել, քան գումարը հատկացնել «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որ հեռուստանախագծի արտոնագիրը ձեռք բերի 2013 թվականի դեկտեմբերից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի համար:
«Դե, եթե ծանր վիճակ է, եկեք փողոցների լույսերն անջատենք, շատ բաներ չանենք, ու եթե պատերազմ է` ուրեմն մարդիկ չպետք է սովորեն: Քանի որ երկրում վիճակը ծանր է, ոչ մեկ չպետք է աշխատի ու միայն պետք է դարդ անեն: Եվ եթե մենք ասում ենք, որ մեր միակ հարստութունը ինտելեկտն է, ոսկի չունենք, նավթ չունենք, ուրեմն ինչ, դա է՞լ չունենանք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
Հիշեցնենք` կառավարությունը բյուջեից 12 մլն կտրամադրի` հեռուստախաղի արտոնագիրը երկարացնելու համար;