Հայաստան-ԱՄՆ` 2,5-1,5
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի աշխարհի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի մրցակիցը ԱՄՆ-ի ընտրանին է, որի կազմում հանդես է գալիս հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը:
Ամերիկացիների հետ պայքարում հայկական թիմին կրկին առաջնորդում է Լևոն Արոնյանը, ով երկրորդ տուրում հանգստանում էր:
Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը, որ խաղում է սպիտակ խաղաքարերով, պարտության է մատնելՀիկարու Նակամուրային:
Ոչ-ոքի ավարտեցին Գաբրիել Սարգսյանն ու Վարուժան Հակոբյանը:
Այդ երկու պարտիաների ավարտից հետո Վլադիմիր Հակոբյանն ու Սերգեյ Մովսեսյանը, ովքեր առավելություն ունեին իրենց պարտիաներում, համաձայնվեցին ոչ-ոքի արդյունքի: Հակոբյանը սպիտակներով խաղաղ դաշն կնքեց Ալեքսանդր Օնիշչուկի հետ, իսկ Մովսեսյանը` սևերով` Գատա Կամսկու հետ:
Այսպիսով, մեր թիմը հաղթեց 2,5-1,5 հաշվով ու վաստակեց 5 միավոր: