A
A
22,6 միլիոն դոլար՝ աշխարհասփյուռ հայերից
22 միլիոն 661 հազար 371 դոլար է հավաքագրվել աշխարհասփյուռ հայերից՝ Լոս Անջելեսում ընթացող «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2013»-ին։ Ցուցանիշը նախորդ տարվանից բարձր է։
«Դեպի Արցախ» խորագրով 16-րդ hեռուստամարաթոնին նվիրաբերված գումարները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի (116կմ) կառուցմանը: Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհն ուղիղ կապ է հաստատում Հայաստանի և Արցախի հյուսիսային շրջանների միջև` զգալիորեն կրճատելով այն տարածությունը, որն այսօր անցնում են Գորիս-Ստեփանակերտ մայրուղով: