Սեռավարակներն ավելացել են
Սեռավարակները կարող են հանգեցել այնպիսի լուրջ խնդրի, ինչպիսին անպտղությունն է: Ահազանգում է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Դեկտեմբերի 1-ը սեռավարակի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրվան ընդառաջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պարոն Շահրամանյանն ավելացրեց, որ այս շրջանում գնալով շատանում է սեռավարականերով պայմանավորված այցելությունների թիվը, երբ ամառային հանգստից վերադառնալուց հետո աշնանը զգում են թեթեւ վարքի արդյունքը:
Առաջին խնդրահարույց խումբը մարմնավաճառներն են, արտագնա աշխատանքի մեկնողները, վարորդները, ովքեր երկար ճանապարհ գնալիս օգտվում են ճանապարհային մարմնավաճառի ծառայություններից:
Սեքսապաթոլոգին ցավ է պատճառում այն հանգամանքը, որ չկա լուրջ մոտեցում կանխարգելման հարցերի վերաբերյալ, քանի որ սեռավարակները ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:
Վրեժ Շահրամանյանը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ միայն մասնագետի պետք է դիմել բուժման համար, այլ ոչ թե պատահական մարդկանց: