Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպառողական զամբյուղի ցուցանիշն ավելի է նվազելու

Հասարակություն
7587216bee9f3a8f80aa90fab24b6870

Հայաստանում ընտանեկան սպառողական զամբյուղի 56.9%-ը կազմում են պարենային ապրանքները, իսկ 27.7%-ը՝ մատուցվող ծառայությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս ցուցանիշը ներկայացրեց «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը։ Նրա խոսքով՝ այս տվյալները փաստում են մեր երկրում աղքատության մասին։

«Քաղաքակիրթ աշխարհում աղքատությունը գնահատում են այսպես. եթե միջոցների 25%-ը բաժին է հասնում սննդին, ապա այդ մարդիկ աղքատ են: Մեզ մոտ դա կազմում է շուրջ 57%, այս դեպքում խոսքերն ավելորդ են», - ասում է Արմեն Պողոսյանը։

Նա նաև նշեց, որ սպառողական զամբյուղի ցուցանիշն ավելի է նվազելու, քանի որ կտրուկ բարձրացել են կոմունալ ծառայությունների գները՝ գազ, էլեկտրաէներգիա։ «Ներկայիս ցուցանիշները նախորդ տարվանից ավելի վատն են, իսկ աղքատության ցուցանիշն ավելի է բարձրանալու», - համոզված է «Սպառողների միություն» ՀԿ նախագահը։