Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրաշարժ Իրանի տարածքում

Հասարակություն
7e50a9eec649526428e918587d0bbc73

Նոյեմբերի 29-ին, ժամը 22.40-ին ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 22.12-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում՝ Մակու քաղաքից 25 կմ դեպի հյուսիս:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 39.520 և արևելյան երկայնության 44.570:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

ԱԻՆ