Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանը վճռաբեկ բողոք կներկայացնի

Հասարակություն
a41072e05116c36546c965bebda1b23f

Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու համար նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը երկուշաբթի օրը Վճռաբեկ դատարան բողոք կներկայացնի:

Ինչպես «Ա1+»- ի հետ զրույցում նշեց պաշտպանը, Վարդան Պետրոսյանին կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են, հատկապես այն պարագայում, երբ դատական նիստի ժամանակ ներկայացրել է վթարի մոդելավորված տարբերակը եւ պատմել, թե վթարն ինչպես է տեղի ունեցել:

Անդրադառնալով Վարդան Պետրոսյանի առղջական վիճակին` պաշտպանն ավելացրեց, որ դերասանը Դատապարտյալների հիվանդանոցում չի կարող նորմալ բուժում ստանալ: «Նրան մասնագիտացված հիվանդանոց է պետք: Հակառակ դեպքում վիճակը չի լավանա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Վարդան Պետրոսյանին քաղաքացիական հիվանդանոց էին տեղափոխել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի միջամտությամբ, սակայն այս անգամ դա հնարավոր չէ: Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով`այս պարագայում Վարդան Պետրոսյանի կյանքին վտանգ չի սպառնում:

Վարդան Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:
Սա ենթադրում է ազատազրկում 4-10 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ- Երեւան ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի արդյունքում զոհվել էր երկու մարդ: