A
A
Տեղումները կդադարեն
Դեկտեմբերի 1-ից տեղումները շրջանների մեծ մասում կդադարեն: Պարզեցմամբ պայմանավորված` լույս 1-ի գիշերն սպասվում է օդի ջերմաստիճանի անկում: Հետագա առնվազն 2 օրերին տեղումներ չեն սպասվում:
Երևանում դեկտեմբերի 1-2-ին, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին հնարավոր են տեղումներ:
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-2-ին, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին արևմտյան` 5-10 մ/վրկ, 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով: