A
A
Ակտիվիստներին բերման են ենթարկում
Այսօր առավոտյան արդեն Երեւանի Կենտրոնի եւ ոստիկանության մյուս բաժիններ բերման են ենթարկվել մի խումբ ակտիվիստներ:
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը, միայն 7 ակտիվիստի բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, քիչ չեն բերման ենթարկվածները նաեւ ոստիկանության Շենգավիթի բաժին։
Ակտիվիստները փորձել են Մաքսային միությանը դեմ ցուցապաստառներ փակցնել։
Արգիշտի Կիվիրյանը նաեւ տեղեկացրեց, որ ոստիկանները հերթապահում են նաեւ տարբեր ակտիվիստներին տների մոտ, որպեսզի նրանք տներից դուրս չգան։ Նրանցից մեկը, օրինակ, Անի Կաղինյանն է։
Հիշեցնեք, որ Մաքսային միությանն անդամակցելուն դեմ հանդես եկող քաղաքացիների նախաձեռնող խումբը Պուտինի այցին ընդառաջ այսօր մտադիր է նաեւ բողոքի ակցիա իրականացնել։