Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստները վարչական պատասխանատվության են ենթարկվում

Հասարակություն
5ef0421701c40c4f197647d4214901d3

Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված ակտիվիստների նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմվել, եւ նրանք շուտով բաժնից դուրս կգան։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության լրատվության վարչության բաժնի պետ Արմեն Մալխասյանը։

Նա նաեւ ավելացրեց, որ 5 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի, իսկ երկուսը՝ Շենգավիթի բաժին։
Պարոն Մալխասանի խոսքերով՝ ոստիկանությունն ամեն ինչ անում է օրենքի սահմաններում։
Ի դեպ, վերջինս հերքեց այն լուրերը, թե քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի տան մոտ ոստիկանները հերթապահություն են իրականացնում՝ հարցով.
«Ինչո՞ւ պետք է այդպիսի բան լինի»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ակտիվիստները պաստառ փակցնելու համար բերման էին ենթարկվել։

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող քաղաքացիներից կազմված նախաձեռնող խումբը որոշել է բողոքի ակցիա իրականացնել այսօր՝դեկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին` Ազատության հրապարակում, որտեղից երթ է տեղի ունենալու Հյուսիսային Պողոտա - Հանրապետության Հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի Պողոտա - Բաղրամյան պողոտա - նախագահական նստավայր ուղղությամբ: Նախաձեռնող խմբի կազմում են նաև «Ազատ Դեմոկրատներ», «Ազգային ինքնորոշում Միավորում», «Ժառանգություն» և «Հայազն» կուսակցությունների անդամներ, «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ», «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի Գրասենյակ», «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» և բազմաթիվ այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը», «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնող խմբի և այլ նախաձեռնությունների ներկայացուցիչներ: