Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցեղասպանություն վերապրածները՝ ոչ բարվոք պայմաններում

Հասարակություն
3b5a166f7ee0a7290c7dafe5d1c502be

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության բաց նամակը

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը մեկնարկում է 2015 թ-ի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի զոհերի ոգեկոչման արարողությունները: Այդ միջոցառումների շարքում նախատեսվում են երթեր դեպի օտարերկրյա դեսպանատներ, խորհրդաժողովներ, հայտարարություններ, ՍԴ. Հնչակյան կուսակցության արտասահմանի լոբբիստական և երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ ակցիաներ:


Վերջին մեկ ամիսների ընթացքում մեր ուսանողական միությունը փորձել է տվյալներ հավաքել Ցեղասպանությունը վերապրած և Հայաստանում բնակվող մեր հայրենակիցների մասին:

Պարզվել է, որ նրանք մոտավորապես 30 հոգի են, որոնց մեծ մասը ապրում է սոցիալապես ոչ այնքան բարվոք պայմաններում: Հնչակյան ուսանողական միությունը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս փաստի վրա և կոչ անում 100-ամյա տարելիցին ընդառաջ վերջիններիս արժանացնել հատուկ վերաբերմունքի և կտրուկ բարձրացնել նրանց ու նրանց ընտանիքներին տրվող թոշակներն ու նպաստները: Այս կերպ հնարավոր կլինի ապահովել Ցեղասպանության դժոխքով անցած մարդկանց արժանապատիվ ծերությունը:

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության մամլո դիվան